Ֆուտբոլի ուսումնական նախագիծ

Տարիքային խումբը՝  10-12տ.

Մասնակիցներ՝  20-25 մարզվողներ

Իրականացման տևողությունը՝  10-14 օր

Նպատակները՝   

  • Ծանոթացում մարզաձևին և կանոններին,
  • Ֆուտբոլի տեխնիկայի ուսուցում,
  • Ֆուտբոլի տակտիկայի ուսուցում:

Խնդիրները՝ 

  • Շարժողական ընդունակությունների (ուժ, արագություն, դիմացկունություն, ճկունություն, ճարպկություն, հավասարակշռություն, ցատկունակություն) մշակում,
  • Հարված գնդակին՝ ոտքով, գլխով,
  • Խաբկերի, գնդակի վարման և կասեցման ուսուցում,
  • Հարձակողական և պաշտպանական տակտիկայի մշակում և ուսուցում,
  • Ընդհանուր և հատուկ ֆիզիկական (տեխնիկական և տակտիկական) պատրաստության և նոր հնարքների ու գործողությունների ուուցում:

Անհրաժեշտ  հմտություններ՝

  • Ֆիզիկական պատրաստվածություն,
  • Գնդակի հետ մինիմալ վարվեցողության կարողություն:

Իրականացման վայրը՝  դահլիճ, ֆուտբոլի դաշտ:

Անհրաժեշտ գույք ՝  գնդակներ, կոներ, կանգնակներ:

Կիրառվող մեթոդները՝

  • Տեսողական-ցուցադրական մեթոդ,
  • Խմբակային և անհատական ուսուցման մեթոդիկաներ:

Աշխատանքի նկարագրություն՝

  • Մարզվողներին պարապմունքների ընթացքում (մարզչի կողմից) ցուցադրվում է, հնարքի կամ վարժության ճիշտ և արդյունավետ կատարումը:
  • Մարզվողները՝ անհատական և խմբակային պարապմունքների ժամանակ, մարզչի  կողմից ստանում են, մեթոդական ցուցումներ՝ պարապմունքներում հայտնաերված թերությունների  վերաբերյալ:
  • Թիմային խաղերի և մրցումների ժամանակ, մարզվողները օգտագործում են, պարապմունքների ընթացքում ձեռքբերված տակտիկական և տեխնիկական գիտելիքներն ու հմտությունները:

Արդյունքը՝

  • Մարզվողները պարապմունքների ընթացքում ձեռք են բերում ֆուտբոլային և ընդհանուր ֆիզիկական զարգացվածությանը նպաստող ընդունակություններ և կարողություններ,
  • Թիմային և կոլեկտիվ մտածողության, համագործակցության զարգացում:

 

Ես(իմ մասին)

Ես՝ Հրայր Արմենի Գրիգորյանս ծնվել եմ 1992թ.ին Երևանում: 2000թ.-ին հաճախել եմ դպրոց և միառժամանակ զբաղվել ֆուտբոլով, և իմ սիրած մարզաձևով ապրում և զբաղվում եմ մինչ օրս:2010թ.-ին ընդունվել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ: Այնտեղ ուսանելու տարիներին էլ եմ մարզվել, պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրելով «Արարատ» ակումբի հետ:Իմ ժամանակն էլ եկավ, ուսումս ավարտելուց հետո զորակոչվեցի հայոց բանակ:Ծառայությանս ընթացքում կատարել եմ նաև մարտական հերթապահություն առաջնագծում, զորացրվելուց հետո թողեցի սպորտը և այլ աշխատանքով էի զբաղվում:Բայց այնուամենայնիվ, որոշեցի զբաղվել իմ սիրած մասնագիտությունով,չէ որ՝ ես մասնագիտությամբ մարզիչ մանկավարժ եմ: